Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մեղքը պետք չէ բարդել կերակրի աղի վրա

Մեղքը պետք չէ բարդել կերակրի աղի վրա

Ամբողջ աշխարհում խոսում են այն մասին, որ կերակրի աղը բացասական ազդեցություն ունի առողջության վրա: Սակայն կերակրի աղի «թշնամիները» մոռանում են, որ այն հանդիսանում է նատրիումի եւ քլորի հիմնական մատակարարողը: Վերջիններս էլ անհրաժեշտ են հիմնային նյութերի եւ աղաթթվի առաջացման համար (ստամոքսահյութը կազմված է հենց դրանցից):

 

Մարդու օրգանիզմը կառուցված է այնքան ներդաշնակ, որ աղի դուրսբերման համար բավական են միզուղիներն ու քրտնելը: Աղի առկայությունը քրտինքի, թքի, արցունքի մեջ ապացույց է այն բանի, որ կերակրի աղը ակտիվ մասնակցություն ունի օրգանիզմի կենսագործունեության մեջ: Եթե մարդը տառապում է ճարպակալումով եւ հիպերտոնիայով, չպետք է միայն աղին մեղադրել: Դա վկայում է, որ օրգանիզմում քրտինքի եւ մեզի միջոցով տարբեր նյութերի դուրսբերումը խանգարված է: Եվ պետք է կարգավորել գլխավոր պատճառը` նյութափոխանակության խանգարումը: Օրինակ` արցունքի առաջացումը կախված է մարդու հատուկ հոգեվիճակներից:

 

Նշանակում է, որ աղն անմիջապես ազդեցություն ունի այն պրոցեսների վրա, որոնք կախված են այդ հոգեվիճակներից: Եթե դուք բավարար առողջ եք, ապա օգտագործեք աղը, ձեր կարիքի չափով: Աղի ավելցուկն անպայման դուրս կգա ձեր օրգանիզմից: Առանց աղի օրգանիզմը չի կարող գոյատեւել:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. gurmaniya.uz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ